Ադրբեջանական Բաքու նավահանգիստը, ղազախական Կուրիկ և Աքթաու նավահանգիստները, ինչպես նաև վերականորոգված ավտոմոբիլային և երկաթգծային ճանապարհները թույլ կտան ավելացնել Կասպից ծովի տարածաշրջանի տարանցիկ ներուժը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռամին Գուլուզադեն:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը կարող են համագործակցել էներգետիկայի, տրանսպորտի, տարանցիկ բեռնափոխադրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում:
Նախարարը հավելել է, որ երկրներն ակտիվ համագործակցում են ՄԱԿ-ում, Թյուրքական խորհրդում, ԱՊՀ-ում և այլուր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56863