Կան նշաններ, որ Իրանը պոտենցիալ կերպով կարող է ագրեսիվ գործողություններ նախաձեռնել ապագայում՝ կապված Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ աճող լարվածության հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Ռուդը:
Պարսից ծոցում լարվածությունը աճել է այս ամառ նավթային տանկերների վրա հարձակումից հետո, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա։ Վաշինգտոնը գրոհների մեջ մեղադրել էր Իրանին, որը հերքում է այդ մեղադրանքները։
«Մենք շարունակում ենք տեսնել նշաններ, եւ հասկանալի պատճառներով ես չեմ մանրամասնի այն, որ Իրանի պոտենցիալ ագրեսիա կարող է տեղի ունենալ: Մենք Իրանի կառավարությանը շատ հստակ ազդանշաններ ենք ուղարկել ագրեսիայի հնարավոր հետեւանքների վերաբերյալ»,- հայտարարել է Ռուդը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56847