Նախարարի հրաժարական չի կարող լինել 0 ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքով. Փաշինյան

Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով ՀՅԴ-ական երիտասարդների ակցիային:


«Կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա»,- ասաց նա։


Նա նաև հիշեցրեց, որ հեռացող գնացքի մի երգ կար՝ «չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56830