Անցած ամիս 670,122 օտարերկրացիներ են այցելել Վրաստան, ինչը 12%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այդ մասին ասված է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի զեկույցում:
Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը տարեկան համեմատությամբ աճել է 10,3% -ով և կազմել 338 831 մարդ:
Հունվար-նոյեմբերին Վրաստան են այցելել 8 690 352 օտարերկրացիներ, ինչը 7,2% -ով ավել է նախորդ տարվա համեմատ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56800