Ղազախստանը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անեքսիա չի համարում: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը:
«Նախ, այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, մենք անեքսիա չեք համարում: Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել: Անեքսիան չափազանց ծանր բառ է Ղրիմի վերաբերյալ»,- ասել է նա:
«Մեզ մոտ, ինչպես ես արդեն ասել եմ, բացարձակ վստահական, բարիդրացիական հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք միշտ հավատացել ենք Ռուսաստանի ղեկավարության իմաստությանը»,- հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56798