Այսօր Ադրբեջանում կազմաքանդվում է Հեյդար Ալիևի կողմից ստեղծված օլիգարխիկ բուրգը, որը նաև ապահովում էր իշխող էլիտայի իշխանությունը: Այդ բուրգում կարևոր դերակատարում ուներ նախագահի օգնական Ալի Հասանովը, սակայն ամենագլխավոր դերակատարումն ուներ Ռամիզ Մեհտիևը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը:
Նա նշել է, որ Մեհտիևը գլխավորում էր ռեպրեսիվ ապարատը ԶԼՄ-ներ, հասարակության, կուսակցությունների նկատմամբ:
Ըստ նրա, Մեհտիևը ղեկավարում էր նաև բոլոր իրավապահ համակարգով, այդ թվում ուժայիններով:
Նա հավելել է, որ Մեհտիևի և Հասանովը հեռացումը չի նշանակում համակարգի փոփոխություն՝Ադրբեջանում պահպանվում է անձնիշխանության գաղափարախոսությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56796