Ռոբերտ Քոչարյանը նոր տարին կդիմավորի բանտում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև 30-ը արձակուրդ կմեկնի։ Սա նշանակում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր տարին կդիմավորի բանտում:


Դատական այսօրվա նիստում Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ արձակուրդում կլինի, ուստի դատական նիստը կհետաձգվի մեկ ամսով։ Միակ բանը, ինչ հաջողվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին, դա մինչև իր արձակուրդ մեկնելը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելն է: 

Սակայն ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ այս նիստին միջնորդությունը չի ներկայկացվի, քանի որ այն կապված է անձնական երախշավորությամբ ազատ արձակելու հետ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56752