Մոսկվան և Բաքուն կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այս մասին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում: Այսօր և երեկ տեղի ունեցած շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ջանալ առաջ շարժվելու համար: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,- ասել է Լավրովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56734