Էդ մարդն ուղղակի չգիտի, թե Գրիբոյեդովն ով է. Ալեն Սիմոնյան

Էդ մարդն ուղղակի չգիտի, թե Գրիբոյեդովն ով է, ինչ դեր է ունեցել, ինչի համար են իրեն սպանել։ Վատ բառ չեմ ուզում ասել, բայց, հավատացեք, տեղ կա վատ բառ ասելու: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ակտիվիստ Շահեն Հարությունյանի արարքը:


Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվել է, վանդալիզմ է և աչքի ընկնելու անհաջող փորձ. 


«Ի ուրախություն ինձ, հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ այդ արարքը բացասական գնահատականի է արժանացել», - հավելեց Սիմոնյանը։


VERELQ-ը տեղեկացրել էր, որ ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկով նախօրեին երեկոյան ներկել է Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը, ինչի մասին գրել է Facebook-ի իր էջում.


«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել է նա։


Նշենք, որ այսօր առավոտյան ակտիվիստը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տվել Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ: Նյութեր են նախապատրաստում ոստիկանության Կենտրոնի բաժնում։ 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56718