Մոլդովան ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ է ակնկալում Ադրբեջանից. Դոդոն

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ աշխատանքային հանդիպում է անցկացրել Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի հետ:


«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հարցեր՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում: Նշել ենք մեր երկրների չիրագործված մեծ ներուժի առկայությունը և հանդես ենք եկել բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կապերի ակտիվացման օգտին», - գրել է Դոդոնը իր ֆեյսբուքյան էջում:


Նա նշել է, որ այդ համատեքստում նրանք ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացումը, որը չի գումարվել 2012 թվականից ի վեր: Նախատեսվում է նաև ՄԿՀ «հարթակներում» բիզնես ֆորում անցկացնել և ադրբեջանական ընկերություններին ներգրավել Մոլդովայի Հանրապետությունում թեմատիկ ցուցահանդեսներին:


Դոդոնը հավելել է, որ Մոլդովան շահագրգռված է՝ ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը Ադրբեջանից ներդրողների ներգրավելու մեջ: Մասնավորապես, հետաքրքիր է ադրբեջանական ընկերությունների փորձը ճանապարհների շինարարության գործում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56716