Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակին վերաբերող որևէ քննարկում Կիևի հետ անհնար է:
Մինչ այդ, Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Ղրիմի հարցը քննարկել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափում:
«Կրեմլի որևէ արձագանք այս հայտարարությանը լինել չի կարող: Ղրիմի կարգավիճակի որևէ քննարկում բացառվում է», - հայտարարել է Պեսկովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56712