Թուրքիայի տնտեսությունն արժութային ճգնաժամից հետո սկսել է վերականգնվել, սակայն այդ վերականգնումն անկայուն է: Այդ մասին հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին:
Նա նշել է, որ Թուրքիային անհրաժեշտ է ավելի խիստ դրամա-վարկային քաղաքականություն:
Ըստ նրա, թուրքական տնտեսության վերականգնումը փխրուն է և ոչ բնական:
Նա հավելել է, որ տնտեսական աճի համար անհրաժեշտ է բացել նոր աշխատատեղեր երիտասարդության համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56645