Միացյալ Նահանգները չպետք է պարտադրեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին ամերիկյան արտադրության զինամթերք ատլանտյան համերաշխության պատրվակով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին:
«Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը Վաշինգտոնի ճնշման ներքո վերածվի «F-35 հոդվածի», որը կպարտադրեր ՆԱՏՕ-ի երկրներին ձեռք բերել ամերիկյան զինամթերք»,-ընդգծել է նախարարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56639