Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստին սենսացիոն որոշում է ընդունվել: Որոշվել է արձակել խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը:
Այսօր մեկնարկել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի մասին նախօրոք չէր հայտարարվել: Նշենք, որ իշխող կուսակցությունը կազմում է խորհրդարանական մեծամասնությունը:
Որոշման մեջ նշվում է, որ առաջարկը պայմանավորված է «երկրում սկսված բարեփոխումների և կադրային փոփոխությունների գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ»։
Միլլի Մեջլիսը կազմված է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։ Վերջին խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայացել են 2015-ի նոյեմբերի 1-ին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56539