Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի թիմի կազմալուծման սպառնալիք է տեսնում

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ թիմի կազմալուծման սպառնալիք է տեսել:


Նրա խոսքով, «Վրացական երազանքը» վնաս է կրել իր թիմի անդամների հեռանալու, ինչպես եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու խոստումը չկատարելու պատճառով:


«Ես թիմի կազմալուծման սպառնալիք տեսա: Առաջին բանը, ինչն ինձ հաջողվեց անել, մեծամասնության նիստ անցկացնելն էր քվեարկությունից առաջ: Մենք վստահություն չունեինք, բայց հուսով էինք, որ օրինագիծը կանցնի:Այդ ֆոնին մենք թույլ տվեցինք քվեարկություն, բայց մեծամասնականներն այլեւս պատասխանատվություն չունեն թիմի հանդեպ, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,-նշել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56529