Շվեյցարական Stadler ընկերությունն առաջին անգամ Ադրբեջանին կվաճառի իր FLIRT տեսակի գնացքները (ուղևորատար էլեկտրական և դիզելային գնացքների ընտանիք):
Ինչպես նշվում է, «Ադրբեջանական երկաթուղիներ»-ը և Stadler-ը 115 միլիոն եվրո արժողությամբ FLIRT տեսակի տաս գնացքների մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել:
Չորս գնացքները հագեցած կլինեն դիզելային էլեկտրական շարժիչով (DMU), իսկ վեցը՝ կառավարվելու են էլեկտրական քարշակով (EMU), որից երեքը կօգտագործվեն միջտարածաշրջանային տրանսպորտի համար, իսկ երեքը որպես տարածաշրջանային գնացք` արվարձանային տրանսպորտի համար:
Stadler-ը հանդիսանում է երկաթուղային տրանսպորտային միջոցների արտադրության միջազգային ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի արևելքում գտնվող Բուսնանգ քաղաքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56514