Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել վճարումները ՆԱՏՕ բյուջեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջեին վճարումների ծավալը:


Պենտագոնում եւ ՆԱՏՕ-ում նրա աղբյուրների համաձայն՝ մինչեւ վերջերս դաշինքի բյուջեի մոտ 22 տոկոսը բաժին էր ընկնում այն միջոցներին, որոնք տրամադրում էր Վաշինգտոնը։ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել այդ ցուցանիշը մինչեւ 16 տոկոս։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Գերմանիան ծածկում է բյուջեի 14,8 տոկոսը։


Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղի Եվրոպայում անվտանգության ոլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը։ Դրանց թվում են ծրագրերն Ուկրաինայում եւ Վրաստանում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56512