Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը զգուշացրել է «միանձնյա կառավարման» վտանգի մասին եւ ասել է, որ հույս ունի մինչեւ տարեվերջ քաղաքական նոր կուսակցություն ձեւավորել, որպեսզի մարտահրավեր նետի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը:
«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մութ թունել է մտել, եւ երկրի խնդիրներն օրեցօր աճում են: Հետեւաբար, մենք նոր կուսակցություն ստեղծելու համար ջանքեր ենք գործադրել»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56506