Մամուլ. Գագիկ Խաչատրյանի կամազներն ու Հայկ Մարությանի հիշողության կորուստը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է: Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված բարերարի անունը գաղտնի պահելը, որովհետեւ քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող ասել, թե ՊԵԿ նախկին նախագահը հանուն ինչի է քաղաքապետարանին նման շռայլ նվեր արել կամ ինչի դիմաց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հարցրինք՝ իրավապահները Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալ Քոչարյանի կամ որեւէ այլ անձի դեմ՝ դրա դիմաց խոստանալով չհետապնդել։ «Չէ, նման բան չի եղել, դա իմ համար էլ վիրավորական կլիներ․ էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր։ Դա ճիշտ չի լինի, որ ինձ նման բան առաջարկեն, ես շատ բացասական կվերաբերվեմ, շա՜տ»,- ասաց նա։ Բայց, ըստ որոշ տեղեկությունների, շատերին են առաջարկել։ Սարգսյանն ասաց․ «Ես ցուցմունք տվող չեմ, դա բացառված բան է։ Իսկ ովքեր որ տվել են, Աստված իրենց հետ, իրենք էլ թող իրենց արածի համար պատասխան տան»։


«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած քաղաքական կուսակցություն, որպես կանոն, ունենում է միջազգային գործընկերներ. ՀՀ քաղաքական համակարգում գործող ազդեցիկ ու կշիռ ունեցող կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում է այդ սկզբունքով։ Սակայն այս հարցում ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում պատկերը լրիվ այլ է։ Իշխանության գալուց հետո ՔՊ միջազգայնացման հարցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչի վերաբերյալ այս մեկուկես տարվա ընթացքում առարկայական քայլեր չեն արվել։ Թերթն այս թեմային առիթ ունեցել է անդրադառնալու իր նախորդ համարներից մեկում։ Ներկայումս «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ միջազգայնացման քաղաքականության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով, այս հարցն ավելի է սրվել Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից հետո։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ում գնալով առավել սուր է դրվում հարցը, որ կուսակցությունը պետք է կողմնորոշվի եւ աշխատի Եվրախորհրդարանում ունենալ գործընկերներ։ «Եվրոպայում ներկայացված չլինելը, ի թիվս մի շարք այլ հետեւանքների, հանգեցնում է նրան, որ եվրոպական ընտանիքում ստացվում է միակողմանի տեղեկատվություն ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։ Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին հնարավոր է տրվի աջ ուղղությանը բնորոշ գաղափարական երանգներ, քանի որ այս փուլում ՀՀ եվրոպական ճակատում այդ հատվածը բաց է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»:Տեղեկություն կա, որ Ձեզ հետ կապված նման «հրատապ» ռեժիմը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված` Ռոբերտ  Քոչարյանին առնչվող գործընթացներին գործուն աջակցություն եք ցուցաբերում։ «Ես փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվում»: Նաեւ տեղեկություն կա, որ ներքաղաքական արդարադատության հետ կապված էլ Դուք որոշակի ազդեցություն կարող եք ունենալ պրոցեսների վրա` դարձյալ Քոչարյանին առնչվող։ «Շատ բաների հետ կարելի է կապել այդ «հրատապությունը»։ Բոլորին հայտնի է, թե ես այս ընթացքում ինչ գործունեությամբ եմ զբաղված։ Հստակ կարող եմ ասել մի բան, որ մեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում երկիրը միջազգային իրավական հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի: Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անցնում է նաեւ հենց դատավոր Ուզունյանը: Երեւանի բնակչուհուն առեւանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ.-ին պահանջել եւ մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնելով, որ Ուզունյանը թոշակի է գնացել` Արագածոտնի մարզի դատարանի նախագահ Արթուր Մարգարյանն ասել է նաեւ, թե տեղյակ չէ` մինչեւ թոշակի գնալը նրան հարցաքննել են, թե ոչ: Իսկ դատարան, ըստ Մարգարյանի, իրավապահները չեն գնացել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի առնվազն երկու անդամ իրենց համաձայնությունն են տվել վաղաժամ թոշակի գնալ, երբ համապատասխան օրենքն ընդունվի: Եթե դա տեղի ունենա, նախկին իշխանությունը կկորցնի վերահսկողությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քանի որ ՍԴ 9 անդամներից միայն 4-ը կլինեն նախկին իշխանության հլու կամակատարներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։ Չնայած, եթե անգամ 2 անդամ դիմում գրի, ՍԴ-ում ցանկալի համամասնություն կձեւավորվի ընդդեմ Հրայր Թովմասյանի, եւ իշխանության գործը կհեշտանա։ Նկատենք, որ դեռեւս անցած տարվանից իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մտածում է սահմանադրական փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նախագահական կառավարման անցնելու ուղղությամբ, իսկ օրենքի «չաշխատող» նախագիծը կարող է որպես մեկ «արգումենտ» եւս ծառայել միջազգային կառույցներին՝ ցույց տալու, որ ՍԴ-ի թնջուկը լուծելու միակ եւ վերջին հույսը սահմանադրական փոփոխություններն են, որոնց արդյունքում ՍԴ-ն եւ վճռաբեկը միավորելու եւ գերագույն դատարան դարձնելու ծրագիր է կազմվում։ Փետրվարին արդարադատության նախարարության կողմից ձեւավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաեւ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ բացահայտումներ է արել ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի վերաբերյալ: Հիշեցնենք` այս տարվա մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանն իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»: Իսկ հոկտեմբերի 23-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել էր. «Քրեական գործ չկա… տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին: Հիշենք, որ դեռևս 2012-ին մամուլի հրապարակումներում գեներալ- մայոր Բարսեղյանի անունը կապվում էր 2004թ. ապրիլի 12-ի և 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ: Նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիրների հեռախոսազրույցները: Իսկ պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին, ըստ լավատեղյակ աղբյուրների, սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, բայց այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննել են նաև ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել` մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որ հենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը: Դավթյանն, ի դեպ, հեղափոխությունից 1 ամիս անց՝ մայիսի 29-ին, պաշտոնից ազատվել է: ԱԱԾ ներքին քննարկումներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, եզրահանգել են, որ նյութերը ոչնչացվել են, քանի որ դրանք պահելու անհրաժեշտություն չի եղել, ու դա նորմալ պրոցես է: Սակայն աղմուկից հետո մտադրվել են վերականգնել, ինչը մասամբ է հաջողել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնսոլիդացիա՝ պլյուս մեկ» ձեւաչափով մի քանի ամիս առաջ ձեւավորված «Հայ արարման հավաք» շարժումն այս օրերին փորձում է այլ ուժերի կոնսոլիդացնել եւ երթ անցկացնել՝ ընդդեմ Հայաստանում ստեղծված ատելության մթնոլորտի: Շարժման նախաձեռնողներն ակցիայի օրվա հետ կապված՝ դեռեւս որոշում չունեն, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի օրը կանցկացվի, սակայն հայտնի է երթուղին: Երթը կմեկնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից եւ կհասնի մինչեւ սուրբ քաղաք՝ Էջմիածնի Գայանե եկեղեցի: Երթի ժամանակ կոչեր են հնչելու հանդուրժողականության եւ սիրո մթնոլորտի անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ արարման հավաքի նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան»:


«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի պետական բյուջեի նախագծում մի առանցքային բաց կա, որը «Փաստի» հետ զրույցում մատնացույց արեցին մի քանի տնտեսագետներ: Բյուջեի նախագծի վերջին հատվածում, որը կոչվում է «Ռիսկերի գնահատման հատված», որպես կանոն, հիմնականում շեշտվում են այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել բյուջեի կատարման վրա եւ ընթացքում որոշակի շեղումներ արձանագրել: Պարզվում է՝ 2020 թվականի բյուջեի այս հատվածում ներառված չէ ՀՀ ներմուծվող գազի գնի հնարավոր թանկացման փաստը։ Եթե հաշվի առնենք քննարկումները, որոնք շրջանառվում են արդեն մի քանի ամիս, ապա ապրիլից հետո գազի գնի բարձրացումը, մեղմ ասած, անհավանական չէ։ Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ գազի գնի թանկացումը, ավելի լայն ու լուրջ քննարկման առիթ է։ Սակայն տնտեսագետները կարծում են, որ ամեն դեպքում ռիսկերի գնահատման հատվածում անհրաժեշտ էր արձանագրել գազի հավանական թանկացումը: «Չի թանկանա, շատ ավելի լավ, բայց հավանական զարգացումները կանխատեսելն ու ռիսկերը գնահատելն անհրաժեշտ է. ի վերջո, ով է ասել, որ բոլոր ռիսկերն անպայման պիտի իրականություն դառնան»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները չեն շտապում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ իրականացնել, քանի որ համարում են, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա եւ ավելին՝ նման քայլը համարում են վտանգավոր, քանի որ դա կարող է անիմաստ քաղաքական կրքեր բորբոքել: Իշխանությունը մտադիր է Ընտրական օրենսգիրքը փոփոխել ընտրություններից մեկ տարի հետո, ինչպես պահանջում է քաղաքական տրամաբանությունը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Անկախ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքից՝ ժողովուրդների միջեւ նման հանդիպումներ, այցեր, քննարկումներ, գործողություններ կարող են կազմակերպվել: Նման պայմանավորվածության արդյունքում գերիներ փոխանակվեցին ամիսներ առաջ, ինչը դրական էր, եւ այս գիծը թույլ է տալիս իրականացնել նման փոխանակումներ, ինչը որոշ մարդկանց կյանքում դրական փոփոխություն է մտցնում: Եթե կա հնարավորություն իրավիճակ փոխել փոքր հարցերում մարդկանց կյանքում, դա կարող է տեղի ունենալ»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Երեւան-Բաքու-Ստեփանակերտ լրագրողական փոխայցերի նշանակությանը: Խրամչիխինի համոզմամբ՝ այլ հարց է, թե որքանով է սա նպաստում մեծ խաղաղությանը տարածաշրջանում: «Չեմ կարծում, որ այդ առումով սա որեւէ բան է փոխելու, քանի որ, վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը: Չգիտեմ, թե ինչու է նախկինում դադարեցվել ժողովրդական դիվանագիտությունը, սակայն ժողովուրդները քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներկայացուցիչների միջոցով շփման եւ այցերի փորձ ունեցել են, սակայն դա կարծես թե կոնկրետ արդյունքների չէր հանգեցրել: Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն օրակարգից չի հանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Պահանջը չի փոխվել, Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել, նստացույցը իրենց համար եղել է գործիք իրենց խնդիրը հանրային օրակարգ դարձնելու համար, իր նպատակին ծառայել է, հիմա իրենք գործողություններն այլ ծրագրով են շարունակելու»: Իսկ թե այդ պահանջն ինչ արդյունք է տալու, դեռեւս չի ուրվագծվում: Իշխանության ներսում այս հարցի առնչությամբ քար լռություն են պահպանում: Եթե նախասկզբում իշխող թիմում Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ գոնե տեսակետ էին հայտնում, ապա այժմ ամեն ինչ թողել են ինքնահոսի: Իսկ ԿԳՄՍ նախարարության առջեւ երկու շաբաթ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին, նկատենք, չէր միացել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը. պատճառները դեռ պարզ չեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի` ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը»:


«Փաստ» թերթը գրում է. «Անկախությունից հետո Հայաստանի համար լուրջ խնդիր է եղել երկրի բնակչության դեմոգրաֆիական պատկերի և արտագաղթի հարցը: Տարիներ ի վեր շարունակվող արտագաղթը պայմանավորված է եղել բարոյահոգեբանական, սոցիալական պայմաններով, համապատասխան աշխատավայրերի բացակայությամբ, երկրի ապագայի նկատմամբ լավատեսության անկումով և այլն: Եվ ուշագրավ է, որ միգրացիոն գործընթացների հիմնական բացասական հետևանքները սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական ուղղվածություն ունեն: Հայաստանից շարունակվող արտագաղթը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, եվրոպական և այլ երկրներ ոչ միայն թուլացնում է մեր երկրի տնտեսական պոտենցիալը՝ պայմանավորված որակյալ աշխատուժի, «ուղեղների» և կապիտալի արտահոսքով, այլ նաև խորացնում է աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը: Պետք է նկատել, որ արտագաղթը խորը բացասական հետք է թողել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ դրա արդյունքում դանդաղել է մշտական բնակչության թվի աճը, և նվազել է առկա բնակչության թիվը: Եվ մտահոգիչ է, որ բնակչության թվի նվազումը հատկապես դրսևորվում է երիտասարդների մասնաբաժնի կրճատմամբ, որն արագացնում է բնակչության ծերացման գործընթացը: Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքային միգրացիան բացասաբար է անդրադառնում միգրանտների ընտանիքների կայունության և սերունդների դաստիարակության վրա:


Ուստի լիովին տրամաբանական է, որ իշխանափոխության հայտ ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական առաջնահերթություններից մեկն էլ համարում էր արտագաղթի դադարեցման և ներգաղթի կազմակերպման հարցը: Եվ պատահական չէ, որ իր կազմակերպած ակցիաներից մեկի ժամանակ Փաշինյանը ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանին հորդորում էր բնակարան գնել և տեղափոխվել հայրենիք: Արտագաղթի թեման Փաշինյանի ուշադրության կենտրոնում մնաց նաև վարչապետ ընտրվելուց հետո: Այս անգամ ժողովրդական էյֆորիայի շարունակման պայմաններում արդեն նա ամեն կերպ փորձում էր հանրությանը համոզել, թե ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև մի բան էլ ներգաղթ կա՝ որպես լրացուցիչ հիմնավորում բերելով այն փաստարկը, թե Երևանում և մարզերում անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե արտագաղթը դադարելու մասին կառավարության ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ մարդիկ, տեսնելով, որ իշխանափոխության արդյունքում իրենց կյանքում էական փոփոխություններ չկան, չեն կարողանում բավարարել իրենց սոցիալական պահանջները, նորից արտագաղթի ճանապարհն են բռնում:


Բայց այս ամենը չխանգարեց, որ օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Այս հայտարարությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կասկածի տակ դրեցին Փաշինյանի ներկայացրած թվերը՝ նշելով, որ 2019 թվականին Հայաստանից արտագաղթի կրճատման տեմպը մի բան էլ նվազել է: Վերլուծաբանների ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր առաջ նրա ենթակայության տակ գործող ՎԿ-ն հրապարակել էր արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի՝ վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն՝ արտագաղթն աճել է 35%-ով։ Ամենից հետաքրքրականն այն է, որ նաև փաստեր ներկայացրեցին, թե այս տարվա ընթացքում 37 հազար հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների մուտքը Հայաստան օգտագործվում է որպես դրական բալանսի ներկայացման միջոց: Այսպիսով, ինչքան էլ կառավարությունը փորձում է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը՝ նպատակ ունենալով վիճակագրական ֆոն ստեղծել, սակայն այդ մանիպուլյացիաները ուղղակի չեն դիմանում քննադատություններին: Փաշինյանն արտագաղթը կրճատելու միայն մի տարբերակ ունի՝ զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը, որը նրան ու իր թիմին այդպես էլ չի հաջողվում»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սպառողները կկարողանան ընտրել էլեկտրական էներգիայի իրենց նախընտրած մատակարարին։ Այժմ քննարկման փուլում են համապատասխան որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է հստակեցնել մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները: Որոշումներից մեկը Հայաստանի էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելուն է վերաբերում, մյուսը՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելուն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թ. մայիսի 31-ի համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելուն: Նախագծերը մշակել են նշված հանձնաժողովն ու «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն: Հաշվի առնելով այն, որ, ըստ նախագծերը մշակող հիշյալ երկու կառույցների, էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատմամբ էլեկտրական էներգիայի նոր մատակարարների շուկա մուտք գործելու հնարավորություններ կան, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մանրածախ շուկայում էլէներգիայի առևտրային հարաբերությունները: Այլ կերպ, դրանք՝ այդ առևտրային հարաբերություններն առանձնացվեցին կարգավորման տեխնիկական ասպեկտներից։ Այդ նպատակով մշակվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոններն ու համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը։ Ինչ են ենթադրում էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները: Նախ՝ այստեղ խոսվում է մանրածախ շուկայի սկզբունքների մասին: Ըստ այդմ, օրինակ, սպառողը կարող է ոչ միայն ընտրել իր մատակարարին, այլև փոփոխել նրան: Սպառողը կարող է մատակարարին փոփոխել տարեկան ոչ ավելի, քան 4 անգամ: Եվ չի թույլատրվում սպառողից պահանջել ինչ-որ վճարներ, հատուցումներ, փաստաթղթեր կամ ինչ-որ այլ պարտավորություններ, եթե դրանք պայմանագրով սահմանված չեն»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56499

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel