Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի հետևի աջ անիվը պայթել է ականի վրա:
Արցախի Ոստիկանության հաղորդմամբ՝ 1997թ-ի ծնված քաղաքացի Վ. Ս.-ն մարմնական վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56437