Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան:
«Մեր տնտեսության մեջ ամբողջ թափով շարունակվում է վերականգնման գործընթացը: Բոլոր թվերը դա են մատնանշում: Իսկ մեզ դեռեւս ասում են, որ մենք խորտակվում ենք: Դեն նետեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլեւս չի ընկնում»,-ասել է նա:
Էրդողանը հորդորել է բնակչությանը՝ այդ կերպ դրսեւորել ազգային հպարտությունն ու հոգատարությունը հայրենիքի նկատմամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56423