Ադրբեջանում ավելացել է բեռնափոխադրումների ծավալը

2019 թվականի հունվար-հոկտեմբերին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 191,7 մլն տոննա, տեղեկացնում է Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն:


Բեռնափոխադրումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 1,4 տոկոսով:


Բեռնափոխադրումների զգալի մասը՝ 65,7 տոկոսը, բաժին է ընկել ավտոմոբիլային տրանսպորտին (125,9 միլիոն տոննա, 2,8 տոկոս աճ):


Ավիաբեռնափոխադրումները կազմել են ընդհանուր բեռնափոխադրումների ընդամենը 0,08 տոկոսը: Օդային ճանապարհով փոխադրվել է 159,1 հազար տոննա բեռ, ինչը 4,1 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56419