Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը կմեկնեն Ղրղզստան

Նոյեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:


Նոյեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56414