Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի եւ ընդգրկի երկրի տարածաշրջանները:
«Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետք է մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-նշել է նա:
Սահակաշվիլին հայտնել է, որ արտագաղթած վրացիները դրամահավաք են սկսել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների կարիքների համար:
«Մենք պետք է լինենք նպատակասլաց եւ գրոհենք խաղաղ ձեւով: Մենք շատ մոտ ենք արշալույսին: Այժմ չի կարելի թուլանալ եւ հարկավոր է գնալ մինչեւ վերջ: Ես այս պայքարում զինվորներից մեկն եմ մյուսների հետ միասին»,-ասել է Սահակաշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56413