Թուրքիայում սկսվել են գյուլենականների ձերբակալությունները

Թուրքիայի դատախազության մարմինները 189 մարդու ձերբակալման օրդեր են տվել «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:


Ոստիկանությունը հատուկ գործողություններ է սկսել երկրի միանգամից 35 նահանգներում: Բացի զինվորականներից, մի շարք անձանց կասկածում են գրագրության ծածկագրման համար ByLock հավելվածի օգտագործման մեջ:


Ինչպես հայտարարում են Անկարայում, FETO-ի կողմնակիցներն այդ ծրագրից օգտվել են գործողությունների նախապատրաստման ու համակարգման համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56407