Թուրքիան հատել է ևս մեկ «կարմիր գիծ» C-400-ի գնման հետ կապված. ամերիկացի սենատոր

Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը:


«Սպիտակ տուն կատարած իր այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ հատում C-400-ի հետ կապված եւս մեկ կարմիր գիծ»,- գրել է Հոլենը:


Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ:


«Փոմպեոն նույնպես պետք է հակազդի Թուրքիային՝ վերջերս «անվտանգության գոտու» նրա խախտումների պատճառով»,- հավելել է սենատորը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56395