Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովն այսօր առաջին նիստում նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին: Վերջինս, հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից էր առաջադրվել որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Ուշագրավն այն է, որ բաց քվեարկության ժամանակ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանի օգտին ոչ ոք կողմ չքվեարկեց։
Ավելի վաղ ԱԺ խմբակցությունների և կառավարության կողմից ներկայացված հինգ թեկնածուները խորհրդարանի կողմից ընտրվեցին փակ գաղտնի քվեարկությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56389