Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման եւ զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56252