ՀԲ. Իրանի պատժամիջոցների չեղարկումը հնարավորություններ է բացում Հայաստանի համար

Օրերս Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար, կարծում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին՝ հավելելով, որ կառավարության հետ քննարկում են դրանք։

Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առևտուրը։ «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»,- ասում է նա, հայտնում է Ազատությունը:

Բեյլին ասում է՝ Հայաստանը կարող է նաև միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև.- «Հայաստանը Եվրասիական միության միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ և այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ: Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առևտուր անել Եվրասիական միության հետ, և Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար: Այնպես որ պետք է սպասենք և տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016-ին»։

Հայաստանում այս տարի 2.2 տոկոս տնտեսական աճի մասին իր կանխատեսումը Համաշխարհային բանկը դեռ չի վերանայի, այսօր նաև ասաց Լորա Բեյլիին: Նավթի գների շարունակական անկման ու ռուսական տնտեսության ծանր վիճակի բացասական ազդեցությունը, ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցչի, գուցե հնարավոր լինի հակակշռել:

«Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունները շատ սերտորեն կապված են, ուստի մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բացի այդ չի բացառվում, որ արտաքինից՝ մասնավորապես Ռուսաստանից եկող բացասական ազդեցությունը հնարավոր լինի հակակշռել ներքին՝ հայաստանյան դրական ազդեցություններով: Այդ է պատճառը, որ մենք փորձում ենք աջակցել Հայաստանի տնտեսական ակտիվությանը»,- սաց Բեյլին։

«Հաշվի առնելով ռուսական ռուբլու և ադրբեջանական մանաթի շարունակվող արժեզրկումը, արդյոք հայկական դրամի կայունությունը վտանգվա՞ծ է» հարցին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց.- «Ներկա վիճակում ես չեմ կարծում, որ դրամը վտանգված է: Այո, նավթի գները շատ ուժեղ ազդեցին ադրբեջանական մանաթի վրա, քանի որ Ադրբեջանը նավթ արտադրող երկիր է: Ուրախ եմ ասել, որ չեմ տեսնում այստեղ նման խոցելիություն»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5622

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online