Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա:
«Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարեւոր չափումը, այն է՝ տնտեսական զարգացումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը: Մենք, որպես պատասխանատու ուժ եւ Վրաստանի կառավարություն, պետք է որոշակի քայլեր անենք, որպեսզի համարժեք պատասխան տրվի նմանատիպ մարտահրավերներին»,-ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56190