Հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի նավթագազային ոլորտին հատկացվել է 4 միլիարդ 270,9 միլիոն մանաթ:
Երկրի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 10 ամիսների ընթացքում նավթագազային ոլորտում արտադրվել է 25 միլիարդ 302,9 միլիոն մանաթի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության այս հատվածում արտադրանքի արտադրությունը նվազել է 0,3 տոկոսով: Նավթագազային ոլորտում ավելացված արժեքն աճել է 0.2 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի 70.3 տոկոսը արտադրվել է հանքարդյունաբերության ոլորտում:
Հոկտեմբերին արդյունաբերական ապրանքների արտադրողների գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 3,7 տոկոսով, ներառյալ հանքարդյունաբերության ոլորտում՝ 4,8 տոկոսով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56189