ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտոնազրկում հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական ունկնդրումների ֆոնին հայտարարել է, որ «վհուկների որսը» պետք է հենց հիմա ավարտվի:
«Այդ վհուկների որսը պետք հենց հիմա ավարտվի: Դա վատ է մեր երկրի համար»,- գրել է Թրամփը Twitter-ում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ունկնդրումների հերթական փուլը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56173