«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դժգոհ է մի շարք նախարարներից: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց համանուն խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով ուսանողների բողոքի ակցիային:
Նրա խոսքով, խմբակցությունում անգամ քննարկվում է, թե ով է ամենավատ աշխատող նախարարը. «Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք, բայց նրանց անունները չենք հնչեցնում: Նման հարցադրումով մոտ ժամանականերս կդիմենք կառավարությանը՝ «Լուսավոր Հայաստանը » շուտով կանդրադառնա այս հարցերին»,-նշեց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56133