Իրանի իշխանությունները վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ստիպել են ընկրկել թշնամիներին, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Մեր բարեկամներն ու հակառակորդները պետք է հասկանան, որ վերջին օրերի իրադարձությունների ընթացքում, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը, մենք հարկադրեցինք թշնամիներին նահանջել»,- նշել է նա:
Խամենեին ընդգծել է, որ «այդ իրադարձությունները վերաբերում էին ոչ միայն հասարակությանը, այլեւ Իրանում խաղաղության հարցին»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56105