Տարվա սկզբի համեմատ, Ադրբեջանի բնակչությունն աճել է 63 009 մարդով կամ 0,6%-ով, և հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 10.044.466 մարդ: Այս մասին հայտնել են երկրի Պետական վիճակագրական կոմիտեից:
Տվյալների համաձայն՝ բնակչության 52.8%-ը ապրում է քաղաքներում, 47.2%-ը` գյուղական վայրերում, տղամարդկանց թիվը կազմում է 49.9%, կանանց թիվը՝ 50.1%: Բնակչության խտությունը կազմում է 116 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56099