Հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 827 մլն 816.8 հազար դոլար: Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության հաղորդագրության մեջ:
Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին հարևան երկրի հետ ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 8%:
Հաշվետու ժամանակաշրջանում, Ադրբեջանը եղել է Վրաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերը՝ Թուրքիայից, Ռուսաստանից և Չինաստանից հետո:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56066