Անօդաչու թռչող սարքերի ստեղծումն ու զարգացումը հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրների ռազմական գերատեսչությունների մոտ: Բացառություն չի կազմում նաև Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Դենիս Ֆեդուտինովը:
Նա նշել է, որ ԱԹՍ-ներն իրականացնում են հետախուզական, հարվածային և այլ գործառույթներ՝բարձրացնելով բանակի մարտունակությունը ցածր ծախսերի պարագայում:
Ըստ նրա, ՀՀ-ն նույնպես հետաքրքրված է զարգացնելու տարբեր տեսակի ԱԹՍ-ների արտադրությունն ու դրանց տրամադրմամբ զինված ուժերին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56057