Վրաստանում հարցվածների 63%-ը դրական է գնահատել Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունները: Այս մասին հայտնում է ԱՄՆ Միջազգային Հանրապետական ինստիտուտը (IRI)՝ Վրաստանում անցկացված հարցման արդյունքների վերաբերյալ իր զեկույցում:
Հարցվածների 20%-ը համարում են, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները ոչ լավ են, ոչ էլ վատ, իսկ 13%-ը կարծում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վատ են:
Հարցվածների միայն 4%-ը չի պատասխանել այս հարցին:
Հարցվածների 14%-ը կարծում է, որ Ադրբեջանը հանդիսանում է ամենակարևոր քաղաքական գործընկեր, իսկ 22%-ը հարևան երկիրը անվանել է ամենակարևոր տնտեսական գործընկեր: Հարցվածների 6%-ը կարծում է, որ հիմնական քաղաքական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից, իսկ 8%-ը՝ հիմնական տնտեսական սպառնալիքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56049