ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ անհանգստացած է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով:
«Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ շարժվել երկխոսության եւ օրենքի հարգման շնորհիվ»,- գրել է Գրեմինգերը Twitter-ում:
Թբիլիսիում խորհրդարաի շենքի մոտ կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը:
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով, հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել 37 մարդ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56042