Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 28.276 միլիարդ դոլար, ինչը 12,1 տոկոսով ավել է նախորդ տարվա տաս ամիսների ցուցանիշից, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) ամսական հաշվետվությանը:
Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է 16.821 միլիարդ դոլար՝ ապահովելով տարեկան կտրվածքով 13,1 տոկոս աճ: Այդուհանդերձ, արտահանման տեսակարար կշիռը նվազել է 3,9 տոկոսային կետով՝ կազմելով արտաքին առևտրաշրջանառության ծավալի 59,4 տոկոսը:
2019 թ. հունվար-հոկտեմբերին Ադրբեջան ներկրումը կազմել է 11,455 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,8 տոկոսով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56034