Իրանը գերազանցել է միջուկային գործարքով թույլատրելի ծանր ջրի պահուստները․ ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի պահուստները գերազանցել են 130 տոննա սահմանափակումը, որը նախատեսված է Թեհրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանով, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«2019թ․ նոյեմբերի 16-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ ծանր ջրի իր պահուստը գերազանցել է 130 տոննան։ 2019թ․ նոյեմբերի 17-ին գործակալությունը համոզվել է, որ ծանր ջրի արտադրության գործարանը աշխատում է, ու որ Իրանի ծանր ջրի պահուստը կազմում է 131,5 տոննա»,- մասնակից երկրների համար ԱԷՄԳ-ի զեկույցից քաղվածք է ներկայացնում Reuters-ը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56032