Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ։ Խորհրդարանը կողմ քվեարկեց:
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նշենք, որ փաթեթը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը և Նարեկ Զեյնալյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56031