Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի ավարտման պաշտոնական արարողությանը:
Ըստ Daily Sabah-ի, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
«TANAP-ը մեր ամենակարևոր նախագծերից մեկն է: Մենք նախատեսում ենք դրա ավարտման պաշտոնական արարողությունն անցկացնել նոյեմբերի 30-ին: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը միջոցառմանը»,- նշել է Դոնմեզը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56015