Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել է խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության մեջ:
«Հանրահավաքը, որը նոյեմբերի 18-ին սկսվել է Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ, ավելի ուշ հակաօրինական բնույթ է ընդունել: Մասնավորապես, հավաքվածների մի մասը փակել է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը: Դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարները բացահայտորեն կոչ են անում կողմնակիցներին խոչընդոտել խորհրդարանի աշխատանքը:
Չնայած ՆԳ նախարարության կողմից արված մի շարք կոչերին ու նախազգուշացումներին, ժողովների եւ կարծիքների արտահայտման ազատությունը դուրս է եկել օրենքի շրջանակից»,-նշվում է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56004