ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության ստորագրվել են միջսահմանային համագործակցության երկկողմ փաստաթղթեր: Այս մասին «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, այդ փաստաթղթերի ստորագրումը գալիս է հավաստելու, որ համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և արտաքին կապերի ամրապնդմանը:
«Հայաստանի կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը»,-նշել է փոխվարչապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55998