Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի մեզ համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին:
Նրա խոսքով, նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ակտիվորեն շարունակվում են. «Հուսով ենք, որ մենք կկարողանանք ավարտել բանակցությունները և համաձայնության հասնել, քանի որ դա մեզ նոր հնարավորություններ կառաջարկի Ադրբեջանի հետ հարաբերություններում: Եվ ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի բոլորիս համար, ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ադրբեջանի համար: Դրա համար էլ ես կարող եմ միայն հույս ունենալ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ավարտել այդ բանակցությունները»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55996