ՀՀ-ն կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Արթուրդ Կրիշյանիս Կարինշինին՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։


Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը երկկողմ հարթության վրա և միջազգային ատյաններում: Հայաստանը նաև բարձր է գնահատում Լատվիայի գործուն աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերությանը:


Վստահ եմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան այցերը և մեր երկրների միջև գալիք տարվանից վերականգնվելիք օդային հաղորդակցությունը նոր խթան կդառնան հայ-լատվիական փոխգործակցության առավել խորացման համար»։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55989