«Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանին արտաքսել են Հայաստանից

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից:


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով որոշակի մանրամասներ կատավածի մասին:


«Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանու՞մ


Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։ Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։


Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն։


Բարեկամներս, ընկերներս և բոլոր ծանոթներս ինձ ճանաչում են որպես Հայրենասեր մարդու, ով երկար տարիներ ճակատագրի բերումով ստիպված է եղել ապրել Հայրենիքից հեռու, բայց այնուամենայնիվ որոշել է, որ պարտավոր է վերադառնալ Հայաստան, ապրել և ստեղծագործել իր հայրենի հողում՝ նպաստելով Հայոց պետականության զարգացմանը։


Կյանքիս առնվազն վերջին 8 տարին նվիրել եմ այդ նպատակին:


2016թ. գերազանցությամբ ավարտել եմ Հայ-Ռուսական համալսարանի «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» բաժինը՝ ստանալով չինագետի բակալավրի աստիճան։


2018թ․ գերազանցությամբ ավարտել եմ նույն համալսարանի «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության» բաժինը՝ ստանալով միջազգայնագետի մագիստրոսի աստիճան։


Ուսման ընթացքում պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային գիտաժողովներում և մրցույթներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում, Վրաստանում և մի շարք այլ պետություններում։ 2014թ․ ճանաչվել եմ Հայ-Ռուսական համալսարանի լավագույն ուսանող, 2017թ․-ին՝ Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող։ Ավելի քան 80 գիտական հոդվածների հեղինակ եմ։


Ներկայումս հայցորդի կարգավիճակով սովորում եմ Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքական գիտություններ և տարածաշրջանագիտություն» բաժնում։


2019թ․ հունվարից աշխատում եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնում՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։


Վերջաբանի փոխարեն․ Երևանից Մոսկվա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռի պատուհանից դուրս նայելով զմայլվում էի Հայոց աշխարհի լեռների վրա իջնող լուսաբացով՝ միաժամանակ վերհիշելով այն բացասական զգացմունքները, որոնք տպավորվել էին իմ հիշողության մեջ դեռ 20 տարի առաջվանից՝ երբ ընտանիքով տեղափոխվում էինք Ղազախստան։ Տարբերությունն այն է, որ առաջին անգամ ես երկրից մեկնում էի ծնողներիս որոշմամբ, իսկ այս անգամ ինձ ստիպողաբար վտարեցին իմ Հայրենիքից։


Ցավով եմ նշում, որ եթե Հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան /ոչ էմոցիոնալ/ արձագանք և լուծում չտրվի այս խնդրին, ապա կարող եմ եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրավորված գործողություն էր, որն ուղղված է հայրենիքն իսկապես սիրող հայերին երկրից վտարելու՝ փոխարենը անհայտ ծագում ու կողմնորոշում ունեցողներով երկիրը լցնելու նպատակին։ Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար։ Հուսով եմ, որ պատկան մարմինները կկարողանան համապատասխան լուծում տալ այս խնդրին՝ հակառակ դեպքում այսուհետ նրանց կողմից հնչեցրած ցանկացած միտք կարող է դիտվել որպես դավադրություն՝ ուղղված Հայ ժողովրդի և Հայոց պետականության դեմ։


Թո՛ղ որևէ մեկը չմտածի, որ այս պատմությունից հետո Հայրենիքիս հանդեպ ջերմ և դրական զգացմունքներիցս անգամ մի կաթիլ կպակասի։ Ավելին, ես պարտավոր եմ անցնել այս դժվարությունները և վերադառնալ իմ Հայրենիք։ Փա՜ռք Հայաստանին և Հայ ազգին։


Հ.Գ․ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չմնացին և այս հարցում իրենց աջակցությունը հայտնեցին ինձ», - ասված է նրա գրառման մեջ։


Անդրանիկ Հովհաննիսյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


VERELQ-ն արդեն դիմել է Հայաստանի ԱԳ նախարարություն և ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն տեղի ունեցածի վերաբերյալ պարազբանումներ ստանալու համար:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55970

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel