2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը մեր երազանքների նախագիծը չէ, բայց այն վառ ապացույցն է այն բանի, որ գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մասնակցայնություն և ներառականություն՝ իմ ընկալմամբ հենց այս երկու բառերով է առաջնորդվում կառավարությունը: Սա չի նշանակում, որ մենք տեղ ենք հասել և ունենք մեր երազանքների բյուջեն, և այդպիսի բան երբեք չի կարող լինել, բայց այս բյուջեն շատ վառ ապացույց է, որ մեր գնացքը ճիշտ երկաթգծերի վրա ենք դրել, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:
Նշենք, որ ավելի վաղ նույն ամբիոնից ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա բյուջեն հեղափոխական է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55952