Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 65 415,1 մլն մանաթ, ինչը 2,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը վկայակոչելով պետական վիճակագրական կոմիտեին, ավելացված արժեքը ոչ նավթային հատվածում աճել է 3,5%-ով, իսկ նավթագազային հատվածում՝ 0,2%:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրության աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:
Բնակչության 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 6 609,6 մանաթ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55932